«Լիվերպուլի» իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան և կոլումբացի եզրային հարձակվող Լուիս Դիասը պատրաստ չեն լինի Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 8-րդ տուրից հետաձգված արտագնա հանդիպմանը:
«Լուիս Դիասը չի մասնակցի վաղվա հանդիպմանը։ Չեմ կարող ասել, որ նա կվերադառնա «Արսենալի» դեմ խաղում, դա քիչ հավանական է։ Ինչ վերաբերում է Տիագոյին, տեսնենք, թե ինչ վիճակում նա կլինի առաջիկա օրերին, բայց վաղը հաստատ չի խաղա»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում հայտնել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Հիշեցնենք, որ «Չելսի» - «Լիվերպուլ» խաղը տեղի կունենա ապրիլի 4-ին Լոնդոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: