Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին հայտարարած Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել կատալոնական «Բարսելոնան»։
Լրագրող Խերարդո Ռոմերոյի տվյալներով, «Բարսելոնան» միակ ակումբն է, հանուն որի գերմանացին պատրաստ է հրաժարվել մեկ տարվա հանգստից։ Ավելի վաղ 56-ամյա Կլոպը հայտարարել էր, որ ունի հանգստի կարիք և ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա անգլիական ակումբից։ Նա 2015 թվականի հոկտեմբերից է աշխատում «Լիվերպուլում»:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին օրեր առաջ հայտարարել էր, որ ամռանը կհեռանա զբաղեցրած պաշտոնից:


