Logo

Կլոպը` Գերմանիայի հավաքականը գլխավորելու մասին

19:54 / 01.10.2024Ֆուտբոլ
null

Գերմանացի անվանի մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Գերմանիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին լուրը։

«Բոլորը հուսով են, որ Յուլիան Նագելսմանը Գերմանիայի հավաքականը կմարզի նաև 2026 թ. հուլիսից հետո»,- 57-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։

Հիշեցնենք, որ Բունդեսթիմը 2023 թ. սեպտեմբերից մարզում է Յուլիան Նագելսմանը, որը մինչև 2026 թ. հուլիսի 31-ը գործող պայմանագիր ունի Գերմանիայի ֆուտբոլային միության հետ։

Յուրգեն Կլոպն անգլիական «Լիվերպուլից» հեռացել է այս տարվա հուլիսին և հայտարարել, որ մարզչական կարիերայում դադար է վերցնում։ Գերմանացի մասնագետը մերսիսայդյան ակումբը մարզում էր 2015 թ. հոկտեմբերից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ