Logo

Կլոպն անձամբ է հայտնել Վերներին «Լիվերպուլի» վերջնական դիրքորոշման մասին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 05.06.2020ՍՊՈՐՏ
2w993c0.sport  - Կլոպն անձամբ է հայտնել Վերներին «Լիվերպուլի» վերջնական դիրքորոշման մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:16

-

-

«Լիվերպուլը» հրաժարվել է «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերների տրանսֆերը ձեռք բերելու մտքից: Այս մասին հաղորդում է The Athletic-ը:

Ըստ տեղեկությունների՝ մերսիսայդյան ակումբի սելեկցիոն ծառայությունը գերմանացի ֆուտբոլիստին ավելի բարձր է գնահատել, քան Ջեյդոն Սանչոյին («Բորուսիա Դորտմունդ») կամ Կայ Հավերցին («Բայեր»): Դա կապված է նրա հետ, որ Վերները տիրապետում է հրթիռային արագության և ունակ է խաղալ մի քանի դիրքերում:

Հարձակվողը վերջնական որոշում կայացնելու վերջնաժամկետ էր սահմանել «Լիվերպուլի» համար՝ իմանալու՝ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը պատրա՞ստ է վճարել իր՝ հրաժարագնով նախատեսված արժեքի գումարը, թե՞ ոչ:

Գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խորհրդակցել է Fenway Sports Group-ի (ներդրումային ընկերություն, որը պատկանում է «Լիվերպուլին»՝ խմբ․) հետ, ինչից հետո զանգահարել խաղացողին ու բացատրել տրանսֆերի ձախողման պատճառները:

Ենթադրվում է, որ գերմանացի մասնագետը դա կապել է ֆինանսական հանգամանքների, ոչ թե ֆուտբոլիստի որակների ցածր գնահատականի հետ: Մարզիչն ու ֆուտբոլիստը լավ հարաբերություններ են պահպանել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վերներին իր կազմ տեղափոխելու ակտիվ գործընթաց է իրականացնում «Չելսին»:

Թոփ համալրումներով. Ինչ տեսք կունենա «Չելսիի» հարձակման գիծը 2020/21 մրցաշրջանում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ