Logo

Կլոպն ամփոփել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը

23:45 / 01.04.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ-ի 29-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության մասին (1-4):

«Արդեն մի քանի անգամ այս մարզադաշտում խաղն ընթանում է նույն սցենարով: «Մանչեսթեր Սիթին» միշտ տիրում էր գնդակին, բայց մենք նույնպես լավ պահեր ունեցանք:

Հիանալի գոլ խփեցինք, ևս մեկ լավ պահ ունեինք, բայց արդյունքում գոլ բաց թողեցինք: Ընդմիջումից հետո բաց թողնված երկու արագ գոլերը մեզ հուսահատություն պատճառեցին:

Երեք օր անց կրկին մրցելու ենք ուժեղ թիմի հետ: Վաղը նույնպես կարևոր օր է լինելու, քանի որ աշխատելու ենք այսօր թույլ տված սխալները շտկելու ուղղությամբ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Անգլիայի առաջնությունում անցկացրած 27 խաղից հետո «Լիվերպուլը» 42 միավորով 6-րդն է, իսկ «Մանչեսթեր Սիթին» (28 խաղ)՝ 64 միավորով երկրորդը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ