Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսի մասին:
«Իհարկե նրա տեղափոխությունը մեծ քայլ էր կարիերայում, բայց խնդիրն այն է, որ նրան հարմարվելու համար պետք է շատ ժամանակ: Դարվինն այստեղ է եկել ամռան կարճ ընդմիջումից հետո և անգլերեն չգիտեր:
Եվ հանկարծ դու մասնակցում ես խաղի և բոլորը նայում ենք քեզ: Սա դեռ սկիզբն է: Քայլ առ քայլ դու փորձում ես մարզավիճակ հավաքել նոր ակումբում:
Եթե անկեղծ, չնայած ամեն ինչին, նրա թվերն անհավանական են: Նա քրտնաջան աշխատում է և շուտով ամբողջովին կհարմարվի ակումբին»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: