Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որը մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է անգլիական ակումբից, դիմել է «Մերսիսայդցիների» երկրպագուներին։
«Այս ամբողջ տարիների ընթացքում ես որևէ կասկած չեմ ունեցել, որ մինչև 2026 թվականը մնալու եմ ակումբում։ Բայց ես էլ անվերջ չէի, և եկավ նաև իմ հեռանալու ժամանակը։
Չգիտեմ՝ ինչ կլինի ապագայում, բայց առաջիկայում որևէ ակումբ կամ հավաքական չեմ գլխավորելու։ Ապագայում ինձ չեք տեսնի անգլիական այլ ակումբի ղեկին։ Որևէ անգլիական ակումբ երբեք չեմ գլխավորի, անգամ եթե սոված մնամ։ Ես դա խոստանում եմ»,- այս մասին Կլոպը հայտնել է ասուլիսի ժամանակ։
Գերմանացի մասնագետի գլխավորությամբ «Լիվերպուլը» դարձել է Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, լիգայի գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության հաղթող։