
տուր
01 Հունվար 1970 - 13:15
- 
Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսելով հանդիպման դրվագներից մեկում Յուրգեն Կլոպի ու նրա օգնականի հետ բախման մասին՝ կոչ էր արել մերսիսայդյան ակումբին չմեծամտանալ։
Գերմանացի մարզիչը բավական կտրուկ է պատասխանել անգլիացի մասնագետին։
«Մենք մեծամիտ չենք։ Ֆրենկը մրցակցային տրամադրության մեջ էր։ Դա շատ եմ հարգում։ Իմ կարծիքով, հանդիպման թեժ պահին կարող ես ասել այն, ինչ ուզում ես։Նա այստեղ էր եկել հաղթելու կամ միավոր վաստակելու համար, որպեսզի ձեռք բերեր Չեմպիոնների լիգայի ուղեգիր, հարգում եմ դա։
Կա մի բան, որ նա պետք է սովորի՝ ավարտել ամեն ինչ եզրափակիչ սուլիչով, ու նա չարեց դա։ Այդ ամենից հետո խոսելը նորմալ չէ։ Ֆրենկը սովորելու բան ունի, նա շատ ժամանակ ունի սովորելու համար, քանի որ երիտասարդ մարզիչ է, բայց նա պետք է իմանա դա։
Մենք մեծամիտ չենք, ճիշտ ընդհակառակը։ Եզրափակիչ սուլիչը եղավ, փակիր գիրքը, ու նա չարեց դա, այդ ամենը ինձ դուր չեկավ»,-հայտարարել է գերմանացի մարզիչը։
Լեմպարդի ու Կլոպի վեճը խաղի ժամանակ. «Նստե՛ք ու հարգանք ունեցեք» (տեսանյութ)

