Logo

Կլոպի հարվածը «Չելսիին»՝ տրանսֆերների վերաբերյալ. «Մեր ակումբի սեփականատերն օլիգարխ չէ»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 10.09.2020ՍՊՈՐՏ
3gKh 3738qC l - Կլոպի հարվածը «Չելսիին»՝ տրանսֆերների վերաբերյալ. «Մեր ակումբի սեփականատերն օլիգարխ չէ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:14

-

-

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է իր թիմի տրանսֆերային քաղաքականությանն ու նշել, որ պետք չէ մերսիսայդյան ակումբին համեմատել «Չելսիի» հետ:

«Մենք չենք կարող «Չելսիի» նման տրանսֆերներ թույլ տալ: Մենք տարբերվում ենք այլ ակումբներից, քանի որ չենք պատկանում ինչ-որ երկրի կամ օլիգարխի:

Մենք այլ թիմ ենք. մենք հասանք ՉԼ եզրափակիչ, մեկ տարի անց հաղթեցինք այն, իսկ հետո արդեն՝ Պրեմիեր լիգան՝ լինելով այն ակումբը, որ կանք», – Կլոպի խոսքերն է փոխանցում BBC-ն:

«Լիվերպուլը» վերջին 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում ծախսել է ընդամենը 23 միլիոն եվրո. այս տարվա նրանց միակ համալրումը Կոստաս Ցիմիկասն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ