
տուր
01 Հունվար 1970 - 13:11
- 
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է 2020 թվականը:
«Այս տարին յուրահատուկ էր հարյուր տոկոսով: Մարդիկ ասում են՝ «Աստվա՜ծ իմ, դու չեմպիոն դարձար այն ժամանակ, երբ տոնելն անհնար էր», իսկ ես այլ կերպ եմ մտածում: Պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ այս տարին առանց մեր չեմպիոնության:
Բոլորի համար այս բարդ տարում մենք ստեղծեցինք հրաշալի պահեր մեր երկրպագուների և մեզ համար: Այս տարին ինձ համար առանձնահատուկ էր, ու սա վայելելու փորձ է: Մենք ստեղծեցինք հիշողություններ, որ ինձ հետ կլինեն միշտ:
Երբեք Նոր տարվա նախօրեին այնքան լուրջ չեմ եղել, որքան հիմա: Մաղթում եմ բոլորին, որ 2021 թվականը լինի շատ ավելի լավը, քան 2020-ն էր»,- FourFourTwo-ն մեջբերում է Կլոպի խոսքը:
Հիշեցնենք, որ 2019-20 մրցաշրջանում «Լիվերպուլը» հռչակվեց Անգլիայի չեմպիոն 30 տարվա դադարից հետո:

