Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել իսպանական ակումբի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ու ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հասցեին։
«Ֆաբինյոն իրավացի է, երբ ասում է, որ «Ռեալը» զգում է արյան հոտը: Դա մեծ մասշտաբների ակումբ է, որի մասին ոչ մի վատ բան չեմ կարող ասել: Ամբողջ սրտով հարգում եմ այդ ակումբը:
«Ռեալը» հիանալի կազմ ունի, իսկ Մոդրիչը կարող է խաղալ մինչև 45 տարեկանը, ինչպես Բենզեման: Բացի այդ, նրանք ունեն տաղանդավոր երիտասարդներ:
Մենք տեսել ենք «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումներն առաջնությունում: Այս թիմը չի փոխվում, սակայն լավն է ամեն ինչում: Կփորձենք հետ բերել կորցրածը: Իհարկե, դուք մտածում եք, որ այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել, բայց դա նորմալ է»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ առաջին խաղում անգլիական ակումբը տանը 2-5 հաշվով պարտվել էր «Ռեալին»: Պատասխան խաղը կկայանա մարտի 15-ին Լիվերպուլում, կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտի» ուղիղ եթերում։