Logo

Կլոպ. «Մենք դուրս եկանք փլեյ-օֆֆ, դա լուրջ քայլ է»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:47 / 27.10.2022ՍՊՈՐՏ
Յուրգեն Կլոպ-3

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ամստերդամի «Այաքսին» (3-0) հաղթելու և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու մասին:

«Առաջին կես ժամը դժվարությամբ անցկացրինք, երբ «Այաքսը» մեծ ճնշում էր գործադրում: Պետք էր ավելի մեծ ոգևորությամբ պաշտպանվել, բայց դա նորմալ է: Սա Չեմպիոնների լիգայի արտագնա խաղ է:

Երկրորդ խաղակեսը լավ սկսեցինք, երկու հիանալի գոլ խփեցինք և վերահսկում էինք խաղը։ Մենք չէինք ուզում, որ Դարվինը խաղա եզրում, ուստի մի փոքր այլ կերպ վարվեցինք։ Պետք էր փոխել խաղը, և մենք դա արեցինք:

Դուրս եկանք փլեյ-օֆֆ, և ես չեմ կարող դրան սովորական վերաբերվել: Դա լուրջ քայլ է։ Մենք հոգնել ենք, բայց հիանալի ենք զգում»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի A խմբում, բացի «Լիվերպուլից» (12 միավոր), ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգիր էր նվաճել նաև իտալական «Նապոլին» (15 միավոր):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ