«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Ֆիլիպե Կոուտինյոյի մասին, հայտնում է The Diary of a CEO-ն։
«Այն օրը, երբ վաճառեցինք Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը, չէի մտածում, թե շատ գումար ենք վաստակել։ Կորցրի ֆուտբոլիստի, որի հետ ցանկանում էի աշխատել 10 տարի։
Այո՛, մենք գումարը մտածված ծախսեցինք, բայց նրա դիրքի համար չգտանք համապատասխան ֆուտբոլիստի»,- ասել է գերմանացի մասնագետը։
Կլոպն ու Կոուտինյոն 2015-18թթ. միասին աշխատել են «Լիվերպուլում»։ Բրազիլացի ֆուտբոլիստը 2018թ. հունվարին մերսիսայդյան գրանդի համար ռեկորդային 135 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Բարսելոնա»։

