Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած տնային պարտությունը 2-5 հաշվով:
«Սկիզբը հիանալի էր, հենց այդպես էիք ցանկանում խաղալ: Ամբողջ առաջին խաղակեսը լավն էր, եթե հաշվի չառնենք բաց թողած գոլերը: Առաջին գոլի դրվագում մենք փոքր-ինչ պասիվ էինք, իսկ երկրորդ գոլը կոպիտ սխալ էր: Նման բան չպետք է տեղի ունենար, սակայն պատահում է: Այնուհետև հաշիվը դարձավ 2-3, իսկ դա այնքան էլ լավ չէ մի թիմի համար, որը հիանալի է հակագրոհում:
Դրանից հետո մենք չկարողացանք հետ բերել կորցրածը: Պետք էր 95 րոպե խաղալ առաջին խաղակեսի պես: Անհավանական է, թե ինչքան ազատ տարածություն տվեցինք երրորդ գոլի ժամանակ:
Մենք գնալու ենք Մադրիդ և խաղալու ենք ֆուտբոլ: Լուրջ հանդիպում է լինելու, սակայն դրա համար նախևառաջ պետք է մի քանի մրցավեճ անցկացնել Պրեմիեր լիգայում և համոզվել, որ դասեր ենք քաղել այս խաղից»,- Կլոպի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում: «Լիվերպուլն» ու «Ռեալը» հանդիպել էին նաև Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի եզրափակիչում, որտեղ Կառլո Անչելոտիի թիմը հաղթել էր նվազագույն հաշվով։