«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է աշխարհի ակումբային առաջնության գաղափարը, գրում RMC Sport-ն.
«Աշխարհի ակումբային առաջնությունը ֆուտբոլում երբևէ իրագործված վատագույն գաղափարն է։ Հասկանալի է, որ խոշոր պարգևավճարներ են սահմանված, բայց շատ գումար ոչ բոլոր ակումբները կվաստակեն։
Նախորդ տարի անցկացվել են Ամերիկայի գավաթի խաղարկությունն ու Եվրոպայի առաջնությունը, իսկ 2026թ. նախատեսված է աշխարհի առաջնությունը։ Սա նշանակում է, որ ֆուտբոլիստները ոչ ֆիզիկապես, ոչ հոգեբանորեն չեն հասցնի վերականգնվել։
Մի պահ եկեք մոռանանք փողի մասին։ NBA-ի խաղացողները նույնպես շատ գումար են վաստակում ու ստանում չորս ամիս արձակուրդ։ Վիրջիլ վան Դեյկն ամբողջ կարիերայի ընթացքում նման հանգիստ չի ունեցել։ Աշխարհի ակումբային առաջնության նման մրցաշարերը չպետք է անցկացվեն առողջական խնդիրների գնով։ Վախենում եմ, որ հաջորդ մրցաշրջանում խաղացողներն անթիվ-անհամար վնասվածքներ կստանան։
Մենք միշտ սպասում ենք, որ ֆուտբոլիստը յուրքանչյուր հանդիպմանը պետք է մոտենա այնպես, կարծես դա վերջինն է, ու այդ միտքը կրկնում ենք տարվա ընթացքում 70-75 անգամ, բայց այսպես շարունակվել չի կարող»,- ասել է գերմանացի մասնագետը։


