Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Լիվերպուլը» 2:0 հաշվով առավելության հասավ «Բրենթֆորդի» նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Squawka Football-ը, գերմանացի մասնագետը գոնե մեկ անգամ հաղթել է Պրեմիեր լիգայի այն բոլոր 30 թիմերին, որոնց հանդիպել է:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին շրջանում կայացած հանդիպումն ավարտվել էր 3:3 հաշվով:
Այս հաղթանակից հետո մերսիսայդիցները 45 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: