Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլինսմանը խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ Մյունխենի «Բավարիա» հնարավոր տեղափոխության մասին։
«Չեմ կարծում, որ դա հաջող գործարք կլինի «Բավարիայի» համար: Ռոնալդուն այն խաղացողն է, որը Մեսիի հետ միասին վերջին 15 տարիներին գերիշխում է համաշխարհային ֆուտբոլում:
Կրիշտիանուն մեծագույն պրոֆեսիոնալ է և օրինակ շատերի համար: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ նա պետք է «Բավարիային»։
Մյունխենյան ակումբը կգտնի երիտասարդ կենտրոնական հարձակվողի»,- Կլինսմանի խոսքը մեջբերում է Ole-ն:
Հիշեցնենք, որ Կլինսմանը 2008-2009 թվականներին գլխավորել էր «Բավարիան»:


