Իտալացի անվանի մասնագետ Կլաուդիո Ռանիերին 2025թ. ամռանը կավարտի մարզչական կարիերան, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
«Մրցաշրջանի վերջում կավարտեմ կարիերաս։ Եկել է դադար տալու պահը։ «Ռոման» պետք է փնտրի այնպիսի մարզչի, որն ակումբին կբարձրացնի իտալական ու եվրոպական ֆուտբոլի էլիտա»,- ասել է 73-ամյա մասնագետը։
Ռանիերին նախորդ տարվա ամռանն իտալական «Կալյարիից» հեռանալուց հայտնել էր մարզչի ակումբային կարիերան ավարտելու մասին, սակայն նոյեմբերին համաձայնեց կարիերայում երրորդ անգամ գլխավորել «Ռոման»։ Հռոմեական ակումբում նա կաշխատի մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։