«Ռոման» սկսել է բանակցել Կլաուդիո Ռանիերիի հետ նրան նոր գլխավոր մարզիչ նշանակելու հարցով: Ինսայդեր Ջանլուկա Դի Մարցոն գրում է, որ 73-ամյա մասնագետն արդեն մեկնել է Լոնդոն «Գայլերի» սեփականատերեր Դեն ու Ռայան Ֆրիդկինների հետ հանդիպելու համար:
Ֆրիդկիններն այլ տարբերակներ էլ են դիտարկում, բայց հակված են հենց Ռանիերիի թեկնածությանը:
Իտալացի մարզիչը նախկինում 2 անգամ գլխավորել է մայրաքաղաքային թիմը: Նա «Ռոմայի» ղեկին եղել է 2009-2011 և 2019 թվականներին:
2024-ի մայիսին Ռանիերին հայտարարել էր մարզչական կարիերան ավարտելու մասին: