Logo

Կլարենս Զեդորֆի եղբորորդին կդառնա Տիգրան Ավանեսյանի թիմակիցը

23:59 / 13.12.2024Ֆուտբոլ
null

Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆի եղբորորդի Կվենտին Զեդորֆը կտեղափոխվի Կալինինգրադի «Բալթիկա», որի գույները պաշտպանում է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը:

Ռուսական ակումբը 24-ամյա պաշտպանի տրանսֆերի համար համաձայնության է եկել Սոֆիայի «Սլավիայի» հետ, հայտնում է BLITZ-ը։

«Բալթիկան» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում:

Հիշեցնենք, որ Կլարենս Զեդորֆը մարզական կարիերայի ընթացքում խաղացել է Ամստերդամի «Այաքսում», Մադրիդի «Ռեալում», իտալական «Ինտերում», «Միլանում» և բրազիլական «Բոտաֆոգոյում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա