Երևանի «Ուրարտուն» էստոնական «Կալևի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում տնային հաղթանակ տարավ 2-0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Միքայել Միրզոյանը:
«Ուրարտու» ստադիոնում կայացած խաղից ֆոտոշարք է պատրաստել FastNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը:
Մեկ շաբաթ առաջ կայացած առաջին մրցավեճում Դմիտրի Գունկոյի թիմը հարձակվող Էդգար Մովսեսյանի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով կամային հաղթանակի էր հասել:
Երևանյան ակումբը որակավորման երկրորդ փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի չեխական «Բանիկ Օստրավայի» հետ: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին Չեխիայում, պատասխան մրցավեճը՝ օգոստոսի 1-ին «Ուրարտու» ստադիոնում:



