Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանն» ընդունել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկիին»։
Հիմնական ժամանակն ավարտվեց Սլովակիայի չեմպիոնի՝ 1-0 հաշվով հաղթանակով։ Գոլով աչքի ընկավ վենեսուելացի հարձակվող Էրիկ Ռամիրեսը։
Քանի որ առաջին հանդիպումն ավարտվել էր «Զրինսկիի»՝ նվազագույն հաշվով առավելությամբ, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ թիմերը փոխանակեցին մեկական գնդակ։ Հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոցների օգնությամբ։
11-մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին «Սլովանի» ֆուտբոլիստները և նվաճեցին Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը բաց թողեց հանդիպումը, քանի որ նախորդ խաղում կարմիր քարտ էր ստացել։
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 26-ին Ստամբուլում։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման փուլ, պատասխան խաղ
«Սլովան» (Սլովակիա) - «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա)՝ 2-1 ( առաջին հանդիպումը՝ 0-1)
11-մետրանոցներ՝ 6-5
Էրիկ Ռամիրես, 67, 120+2 - Իգոր Սավիչ, 103
Հեռացում՝ Ջաբա Կանկավա, 118 («Սլովան»)