Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0-3 հաշվով (տեսանյութ) պարտվեց բելգիական «Անդերլեխտին»:
Սերոբյանը խաղադաշտ դուրս եկավ 58-րդ րոպեին:
Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Մոլդովայում:


