ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում ավարտվեց 1/8 եզրափակիչի խաղերի առաջին շաբաթը:
Ավստրիական «Ռապիդը» հյուրընկալվելիս ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը բոսնիական «Բորացի» դեմ խաղում` 1-1:
Կիպրական «Պաֆոսը» տանը 1-0 հաշվով հաղթեց շվեդական «Յուրգորդենին», նույն հաշվով սլովենական «Ցելյեն» առավելության հասավ շվեյցարական «Լուգանոյի» դեմ տնային խաղում, իսկ լեհական «Յագելոնիան» երեք անպատասխան գնդակ ուղարկեց բելգիական «Սերկլ Բրյուգեի» դարպասը:
Դիմակայությունների պատասխան խաղերը տեղի կունենան մեկ շաբաթ անց:
Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր
«Բորաց Բանյա Լուկա» (Բոսնիա և Հերցեգովինա) - «Ռապիդ Վիեննա» (Ավստրիա)` 1-1 (տեսանյութ)
«Պաֆոս» (Կիպրոս) - «Յուրգորդեն» (Շվեդիա)` 1-0 (տեսանյութ)
«Ցելյե» (Սլովենիա) - «Լուգանո» (Շվեյցարիա)` 1-0 (տեսանյութ)
«Յագելոնիա» (Լեհաստան) - «Սերկլ Բրյուգե» (Բելգիա)` 3-0 (տեսանյութ)