Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Վիեննայում կհյուրընկալվի ավստրիական «Ռապիդին»։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։
«Ռապիդ». Նիկլաս Հեդլ, Բենդեգուզ Բոլա, Նենադ Ցվետկովիչ, Սերժ-Ֆիլիպ Ռոքս-Յաո, Յոնաս Օեր, Մաթիաս Շեդալ, Լուկաս Գրգիչ, Մամադու Սանգարե, Քրիստոֆ Լանգ, Գուիդո Բուրգշտալեր, Դիոն Բելյո:
«Նոա». Օգնյեն Չանչարևիչ, Գուդմունդուր Թորառինսոն, Սերգեյ Մուրադյան, Գոնսալու Սիլվա, Բրայան Մենդոսա, Գուստավո Սանգարե, Ուլադ Օմար, Յան Էտեկի, Վիրջիլ Պինսոն, Էլդեր Ֆերեյրա, Մաթեուս Այաս:
«Ռապիդ» - «Նոա» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։45-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ «Նոան» մեկնարկային տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել էր չեխական «Մլադա Բոլեսլավին» և հաղթել 2-0 հաշվով։ «Ռապիդն» առաջին տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության էր հասել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրի» նկատմամբ։
Այս պահի դրությամբ Ռուի Մոտայի գլխավորած «Նոան» երե միավորով 9-րդն է, «Ռապիդը»` նույնքան միավորով 12-րդը։