Անգլիական «Քրիստալ Փելասը» պատմության մեջ առաջին անգամ կխաղա եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում:
Օլիվեր Գլազների գլխավորած թիմը նվաճեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր:
Նորվեգական «Ֆրեդրիկստադի» դեմ որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում Անգլիայի գավաթակիրն ու սուպերգավաթակիրը 0-0 հաշիվը գրանցեց: Դիմակայության առաջին խաղում Պրեմիեր լիգան ներկայացնող թիմը տանը հաղթել էր 1-0 հաշվով:


