Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանում 2-1 հաշվով հաղթեց հունգարական «Դյորին»։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկան Մարիուս Նուբիսին ու Դանիլ Կուլիկովը։
«Արարատ-Արմենիան» էլ Ավանի ակադեմիայի ստադիոնում գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։
Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 31-ին, երկու խաղերի մեկնարկն էլ` Երևանի ժամանակով 21:00-ին։
«Փյունիկ» - «Դյոր» հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում
«Փյունիկ» (Հայաստան) - «Դյոր» (Հունգարիա)` 2-1
Մարիուս Նուբիսի, 22 (11մ), Դանիլ Կուլիկով, 66 - Ալեքսանդր Միլկովիչ, 78 (ինքնագոլ)
«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)` 0-0


