«Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» իմացան իրենց մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում։
«Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի ԱԻԿ (Շվեդիա) - «Պայդե» (Էստոնիա) դիմակայության հաղթողի դեմ։
«Արարատ-Արմենիան» ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» պայքարից դուրս թողնելու դեպքում կհանդիպի «Ակտոբե» (Ղազախստան) - «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողին։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 24-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 31-ին։
Որակավորման երրորդ փուլի առաջին խաղերն էլ կկայանան օգոստոսի 7-ին, իսկ պատասխան մրցավեճերը` օգոստոսի 14-ին։
Վիճակահանությունը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։
Կարդացեք նաև`


