Logo

ԿԼ. «Փյունիկի» մրցակիցը որակավորման երրորդ փուլում

22:12 / 01.08.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի ղազախական «Օրդաբասիի» հետ:

Ղազախստանի գործող չեմպիոնը որակավորման երկրորդ փուլում դրամատիկ պայքարում հաղթահարեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դիֆերդանժի» արգելքը:

Առաջին խաղում «Դիֆերդանժը» տանը հաղթել էր 1-0 հաշվով: Պատասխան մրցավեճի հիմնական ժամանակում «Օրդաբասին» հաղթեց 3-2 հաշվով, հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ թիմերը մեկական գոլ խփեցին՝ 4-3:

Դիմակայության ելքը վճռվեց հետխաղյա 11-մետրանոցներով, ղազախական ակումբը հաղթեց 4-3 հաշվով և դուրս եկավ երրորդ փուլ:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը «Օրդաբասիի» դեմ առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 8-ին Ղազախստանում, իսկ մեկ շաբաթ անց մրցակցին կընդունի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Հայաստանի 16-ակի չեմպիոնը որակավորման երկրորդ փուլում հաղթահարել էր հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» արգելքը (1-2, 3-1)։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր (0-0, 0-1) Մինսկի «Դինամոյին» և եվրագավաթային պայքարում տեղափոխվել Կոնֆերենցիաների լիգա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ