Logo

ԿԼ. «Փյունիկ» - «Ստրուգա» խաղը՝ FastNews-ի ֆոտոշարքում

22:58 / 30.07.2024Ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» 3-1 հաշվով տնային հաղթանակ էր տարել հյուսիսմակեդոնիական «Ստրուգայի» նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ: Առաջին խաղում Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնը հաղթել էր 2-1 հաշվով։

«Փյունիկի» կազմում դուբլի հեղինակ էր դարձել ռուս պաշտպան Միխայիլ Կովալենկոն, որը երկխաղյա դիմակայության հաղթական գոլը խփել էր ավելացված ժամանակում։

FastNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպմանը և պատրաստել ֆոտոշարք:

Հիշեցնենք, որ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր (0-0, 0-1) Մինսկի «Դինամոյին» և եվրագավաթային պայքարում տեղափոխվել Կոնֆերենցիաների լիգա: 

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կմրցի «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ») - «Օրդաբասի» (Ղազախստան) դիմակայության հաղթողի դեմ։ Առաջին խաղում «Դիֆերդանժը» հաղթել է 1-0 հաշվով։

30.07.2024 Pyunik 3-1 Struga

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ