Մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչը։ Հունական «Օլիմպիակոսը» դիմակայության առաջին խաղում տանը 3-2 հաշվով հաղթեց թուրքական «Ֆեներբահչեին»։
«Օլիմպիակոսը» հանդիպման ընթացքում ուներ երեք գոլի առավելություն, բայց Ստամբուլից ժամանած հյուրերը կարողացան հետ բերել երկու գնդակ։
Մյուս խաղում Պլզենի «Վիկտորիան» ու իտալական «Ֆիորենտինան» Չեխիայում գոլեր չխփեցին՝ 0-0։
Երկու դիմակայության պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 18-ին։
Երևանի ժամանակով 23:00-ից սկսած` կկայանան նաև «Ասթոն Վիլա» (Անգլիա) - «Լիլ» (Ֆրանսիա) ու «Բրյուգե» (Բելգիա) - ՊԱՕԿ (Հունաստան) հանդիպումները։
Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղեր
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)` 3-2 (տեսանյութ)
Կոնստանտինոս Ֆորտունիս, 8, Ստեֆան Յովետիչ, 32, Չիկինյո, 57 - Դուշան Տադիչ, 67 (11մ), Իֆրան Կահվեչի, 74
«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)` 0-0 (տեսանյութ)


