ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի «Օլիմպիա» - «Նոա» դիմակայության առաջին հանդիպման մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Ալարդ Լինդհուտը, որին խաղադաշտում կօգնեն Ռոգիր Հոնիգը և Յոհան Բալդերը, տեսաօգնականը կլինի Ռիչարդ Մարտենսը, նրա օգնականը` Ինգմար Օստրոմը, իսկ չորրորդ պաշտոնյան` Ալեքս Բոսը։
Բոլոր պաշտոնյաները Նիդերլանդներից են։
Սլովենիայի ու Հայաստանի չեմպիոններն առաջին հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 21-ին Լյուբլյանայի «Ստոժիցե» ստադիոնում, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:00-ին։

