Logo

ԿԼ. «Նոան» 7 գոլ խփեց և գերվստահ հաղթանակ տարավ

21:50 / 25.07.2024Ֆուտբոլ
null

«Նոան» տարավ անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը եվրագավաթներում:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոնը սեփական խաղադաշտում 7-0 հաշվով գերվստահ հաղթանակի հասավ Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» նկատմամբ։

Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում կայացած խաղում Ռուի Մոտայի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն, իսկ ալբանացի վինգեր Էրալդո Ցինարին մրցակցի դարպասը գրավեց երկու անգամ։ Ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու պորտուգալացի Էլդեր Ֆերեյրան աչքի ընկան մեկական անգամ։

Մինչև այս հայկական ակումբները եվրագավաթներում երբեք 7 գոլ չէին խփել մեկ խաղում:

Դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 1-ին։

Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում «Նոան» երկու անգամ հաղթել էր հյուսիսմակեդոնական «Շկենդիային» (2-0, 2-1)։

«Սիլմա Ուոնդերերսի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի ԱԵԿ (Հունաստան) - «Ինտեր Կլուբ Էսկալդես» (Անդորրա) դիմակայության հաղթողի հետ։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Նոա» (Հայաստան) - «Սլիմա Ուոնդերերս» (Մալթա)` 7-0

Վիրջիլ Պինսոն, 19, Գոնսալու Գրեգորիու, 28, 31, 56, Էրալդո Ցինարի, 71, 72, Էլդեր Ֆերեյրա, 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ