Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» շարունակում է չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի հանդիպման տոմսերի վաճառքը։
Տոմսեր հնարավոր է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղից ու tickets.noahfc.am կայքից։
Տոմսերի գները
Հարավային տրիբունա - 1000-2000 դրամ
Հյուսիսային տրիբունա - 1000-2000 դրամ
Արևելյան տրիբունա - 3000-5000 դրամ
Արևմտյան տրիբունա - 8000 դրամ
Հիշեցնենք, որ «Նոա» - «Մլադա Բոլեսլավ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 3-ին «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 20:45-ին։ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում հայկական ակումբը կմրցի նաև ավստրիական «Ռապիդի» (հոկտեմբերի 24), Լոնդոնի «Չելսիի» (նոյեմբերի 7), իսլանդական «Վիկինգուրի» (նոյեմբերի 28), Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի (դեկտեմբերի 12) ու սերբական «Բաչկա Տոպոլայի» (դեկտեմբերի 19) հետ։