Logo

ԿԼ. «Նոան» 15 րոպեում երկու գնդակ ուղարկեց «Բաչկա Տոպոլայի» դարպասը

00:20 / 20.12.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին` 6-րդ տուրում, հյուրընկալվել է սերբական «Բաչկա Տոպոլային» և առաջին խաղակեսի դրությամբ հաղթում է 2-0 հաշվով:

5-րդ րոպեին ձախ եզրից ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնը գնդակն ուղարկեց բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասին, որը հուժկու հարվածով գրավեց տանտերերի դարպասը, 10 րոպե անց էլ Պինսոնն օգնեց հաջողության հասնել պորտուգալացի կիսապաշտպան Էլդեր Ֆերեյրային:

«Նոայի» գոլերի տեսանյութերը:

«Բաչկա Տոպոլա» - «Նոա» հանդիպումը ցուցադրվում է Fast Sports-ի ուղիղ եթերում։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա