Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի դիմակայության առաջին խաղի վերջնամասում խփած գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթանակ է տարել:
FastNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ֆոտոշարք է պատրաստել Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում կայացած խաղից:
Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 18-ին Հյուսիսային Մակեդոնիայում:



