Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց շոտլանդական «Աբերդինի» դեմ խաղում:
45-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Կևին Նիսբեթը, իսկ 52-րդ րոպեին Մաթեուս Այասի փոխանցումից հետո գլխի հարվածով «Նոայից» պատասխան գոլը խփեց Նարդին Մուլահուսեյնովիչը: Բոսնիացի հարձակվողը Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ խաղում անընդմեջ գոլ խփեց: «Նոայից» այլ ֆուտբոլիստ գոլ չի խփել Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշրջանում:
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 5 միավորով 23-րդն է, «Աբերդինը»` 2 միավորով 33-րդը:
«Նոան» դեկտեմբերի 11-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի Վարշավայի «Լեգիային», որն այս տուրում տանը 0-1 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»:
Կոնֆերենցիաների լիգա, Լիգայի փուլ, 4-րդ տուր
«Աբերդին» (Շոտլանդիա) - «Նոա» (Հայաստան)` 1-1
Կևին Նիսբեթ, 45 - Նարդին Մուլահուսեյնովիչ, 52
«Լեգիա Վարշավա» (Լեհաստան) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)` 0-1
Անխելո Պրեսիադո, 41
«Ֆիորենտինա» (Իտալիա) - ԱԵԿ (Հունաստան)` 0-1
Միյատ Գաչինովիչ, 35
«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Ռայո Վալյեկանո» (Իսպանիա)` 2-1
«Ստրասբուրգ» (Ֆրանսիա) - «Քրիստալ Փելաս» (Անգլիա)` 2-1
«Շեմրոք Ռովերս» (Իռլանդիա) - «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)` 1-2
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


