Մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի «Նոա» - «Սիգմա» հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
Տոմսերը վաճառվում են tickets.noah.am կայքում և ունեն հետևյալ արժեքները.
Արևելյան տրիբունա՝ 2000 - 3000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 5000 դրամ
Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերի արժեքը հայտնի կդառնա շուտով:
Հայաստանի չեմպիոնը մինչև չեխական թիմին հանդիպելը հոկտեմբերի 23-ին կհյուրընկալվի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային», իսկ «Սիգմային» Երևանում կընդունի նոյեմբերի 6-ին:
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


