Մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի «Նոա» - «Ռիեկա» հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
Տոմսերը վաճառվում են tickets.noah.am կայքում և ունեն հետևյալ արժեքները.
- Հյուսիսային տրիբունա` 500-1000 դրամ
- Հարավային տրիբունա` 500-1000 դրամ
- Արևմտյան տրիբունա` 5000 դրամ
Արևելյան տրիբունայի տոմսերի արժեքը հայտնի կդառնա շուտով։
Հայաստանի և Խորվաթիայի չեմպիոնները կմրցեն հոկտեմբերի 2-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 20:45-ին։
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


