Վարշավայի «Լեգիան» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչ:
Նորվեգական «Մյոլդեի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվեց լեհական ակումբի հաղթանակով` 1-0: Դիմակայության առաջին խաղում «Մյոլդեն» հաղթել էր 3-2 հաշվով: Դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ «Լեգիան» ևս մեկ գոլ խփեց:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում խաղադաշտ դուրս եկավ 89-րդ րոպեին: Վարշավայի թիմը կիսաեզրափակիչի ուղեգիրը երկխաղյա դիմակայությամբ կվիճարկի անգլիական «Չելսիի» հետ:
Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ
«Լեգիա» (Լեհաստան) - «Մյոլդե» (Նորվեգիա)` 2-0 (առաջին խաղը` 2-3) (տեսանյութ)
Ռիյոյա Մորիշիտա, 34, Մարկ Գուալ, 108
Հեռացում` Կրիստիան Էրիկսեն, 117 («Մյոլդե»)
ԿԼ. «Չելսին», «Բետիսը», «Ֆիորենտինան» ու ևս չորս թիմեր նվաճեցին քառորդ եզրափակիչի ուղեգիր