Երևանի «Ուրարտուն» կարող է պատմության մեջ առաջին անգամ հանդես գալ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում:
Առաջին փուլում բելառուսական «Նեմանի» արգելքը հաղթահարելու դեպքում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը հաջորդ փուլում պետք է մրցեր Սլովակիան ներկայացնող «Դունայսկա Ստրեդայի» դեմ, սակայն այս ակումբը քիչ առաջ որակազրկվել է, տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:
Որակազրկման պատճառն այն է, որ «Դունայսկայի» սեփականատիրոջն է պատկանում նաև հունգարական «Դյորը», որը ևս պետք է մասնակցի Կոնֆերենցիաների լիգային:
«Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ՈՒԵՖԱ-ի ֆինանսական վերահսկողության մարմնի առաջին պալատը եզրակացրել է, որ «Դյորը» և «Դունայսկա Ստրեդան» 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ խախտել են ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի կանոնակարգի 5.01 հոդվածում սահմանված բազմակի սեփականության կանոնը»։
Քանի որ երկրորդ փուլի վիճակահանությունն արդեն տեղի է ունեցել, ըստ ամենայնի՝ ակումբը չի կարող փոխարինվել, և «Դունայսկա Ստրեդայի» մրցակիցն ավտոմատ, առանց պայքարի դուրս կգա երրորդ փուլ:
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» որակավորման երկրորդ փուլի առաջին խաղը կանցկացնի հուլիսի 10-ին տանը, պատասխան հանդիպումը` մեկ շաբաթ անց:


