Logo

ԿԼ. «Դինամո Կիև» - «Նոա» հանդիպման մրցավարական անձնակազմը

19:20 / 16.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրի «Դինամո Կիև» - «Նոա» հանդիպման մրցավարական անձնակազմը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Յուջին Ջայան, որին եզրերում կօգնեն Արբեր Պեման ու Ռեյդի Ավդոն։ Տեսաօգնականը կլինի Յերուն Մանսխոտը, նրա օգնականը` Ալբերտ Դոդան, չորրորդ պաշտոնյան` Օլսիոն Իզերայը։

Բացի նիդերլանդցի Մանսխոտից, մյուսներն Ալբանիայից են։

«Դինամո» - «Նոա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին և ժամը 23:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ