ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում կայացան կիսաեզրափակիչի դիմակայությունների առաջին խաղերը:
Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթեց շվեդական «Յուրգորդենին»: Հյուրերից դուբլ գրանցեց սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը:
Իսպանական «Բետիսն» էլ Անդալուզիայում ընդունեց իտալական «Ֆիորենտինային» և հաղթեց 2-1 հաշվով: Տանտերերից գոլ խփեցին Աբդե Էզալզուլին և Անտոնին:
Դիմակայությունների պատասխան խաղերը տեղի կունենան մեկ շաբաթից:
Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղեր
«Յուրգորդեն» (Շվեդիա) - «Չելսի» (Անգլիա)` 1-4 (տեսանյութ)
Իսակ Ալեմայեհու, 68 - Ջեյդոն Սանչո, 12, Նոնի Մադուեկե, 43, Նիկոլաս Ջեքսոն, 59, 65
«Բետիս» (Իսպանիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)` 2-1 (տեսանյութ)
Աբդե Էզալզուլի, 6, Անտոնի, 64 - Լուկա Ռանիերի, 72
Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։
ԵԼ. «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» կիսաեզրափակիչի առաջին խաղերում վստահ հաղթանակներ տարան


