Logo

ԿԼ. «Չելսին» սենսացիոն պարտություն կրեց Բիչախչյանի «Լեգիայից», բայց կիսաեզրափակիչում է

00:57 / 18.04.2025Ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 1-2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց Վարշավայի «Լեգիայից»։

Լեհական թիմից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման դուրս եկավ 86-րդ րոպեին։

«Չելսին», չնայած պարտությանը, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Ռապիդ» - «Յուրգորդեն» դիմակայության հաղթողի դեմ։ Կողմերի պատասխան մրցավեճը շարունակվում է լրացուցիչ ժամանակում։

Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Չելսի» (Անգլիա) - «Լեգիա» (Լեհաստան)` 1-2 (առաջին հանդիպումը` 3-0) (տեսանյութ)

Մարկ Կուկուրելիա, 32 - Տոմաշ Պեկհարտ, 10 (տեսանյութ), Սթիվ Կապուադի, 53

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ