Logo

ԿԼ. «Չելսին» «Նոային» ընդունելուց առաջ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

22:59 / 24.10.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսին» ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում երկրորդ անընդմեջ տպավորիչ հաղթանակը տարավ:

Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 4-1 հաշվով առավելության հասավ հունական «Պանատինայկոսի» նկատմամբ:

Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը, մեկական գոլ էլ խփեցին ուկրաինացի վինգեր Միխայիլ Մուդրիկը և ֆրանսիացի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն:

«Չելսին» 6 միավորով այս պահին առաջին տեղում է, «Պանատինայկոսը»` մեկ միավորով 24-րդը:

Հիշեցնենք, որ անգլիական թիմը նոյեմբերի 7-ին Լոնդոնում կընդունի Հայաստանի փոխչեմպիոն «Նոային», որն առաջին տուրում տնային հաղթանակից հետո քիչ առաջ Վիեննայում 0-1 հաշվով պարտվեց ավստրիական «Ռապիդին»:

Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, երկրորդ տուր

«Պանատինայկոս» (Հունաստան) - «Չելսի» (Անգլիա)` 1-4 (տեսանյութ)

Ֆակունդո Պելիստրի, 69 - Ժոաու Ֆելիքս, 22, 55, Միխայիլ Մուդրիկ, 48, Քրիստոֆեր Նկունկու, 59 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ