ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում կայացավ առաջին դիմակայության առաջին խաղը:
Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց Վարշավայի «Լեգիային»: Դուբլ գրանցեց անգլիացի կիսապաշտպան Նոնի Մադուեկեն:
Լեհական ակումբի պահեստայինների թվում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը խաղադաշտ դուրս եկավ 83-րդ րոպեին:
Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Լոնդոնում:
Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ
«Լեգիա» (Լեհաստան) - «Չելսի» (Անգլիա)` 0-3 (տեսանյութ)
Թայրիք Ջորջ, 49, Նոնի Մադուեկե, 57, 74
Չիրացված 11-մետրանոց` Քրիստոֆեր Նկունկու, 73 («Չելսի»)
Կոնֆերենցիաների լիգայի խաղերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


