ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում ևս մեկնարկեց 1/8 եզրափակիչ փուլը:
Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց դանիական «Կոպենհագենին»: Անգլիական ակումբից գոլ խփեցին անգլիացի պաշտպան Ռիս Ջեյմսը և արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը:
Լեհական «Լեգիան» հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվեց նորվեգական «Մոլդեին»: «Լեգիան» մինչև 64-րդ րոպեն պարտվում էր 0-3 հաշվով: Լեհական թիմի կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինվեց 66-րդ րոպեին:
Հունական «Պանատինայկոսը» տանը 3-2 հաշվով հաղթեց իտալական «Ֆիորենտինային», իսկ իսպանական «Բետիսը» 2-2 հաշիվը գրանցեց պորտուգալական «Վիտորիա Գիմարայնշի» դեմ մրցավեճում:
Դիմակայությունների պատասխան խաղերը տեղի կունենան մեկ շաբաթ անց:
Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր
«Կոպենհագեն» (Դանիա) - «Չելսի» (Անգլիա)` 1-2 (տեսանյութ)
Գաբրիել Պերեյրա, 79 - Ռիս Ջեյմս, 46, Էնցո Ֆերնանդես, 65
«Մոլդե» (Նորվեգիա) - «Լեգիա» (Լեհաստան)` 3-2 (տեսանյութ)
«Պանատինայկոս» (Հունաստան) - «Ֆիորենտինա» (Իտալիա)` 3-2 (տեսանյութ)
«Բետիս» (Իսպանիա) - «Վիտորիա Գիմարայնշ» (Պորտուգալիա)` 2-2 (տեսանյութ)