Լոնդոնի «Չելսին» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ:
Անգլիական թիմը կիսաեզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաշվով շվեդական «Յուրգորդենին» հաղթելուց հետո պատասխան մրցավեճում տանը մեկ գոլ խփեց` 1-0:
Միակ գոլը 38-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Կիրան Դյուսբրի-Հոլը:
Կիսաեզրափակիչի մյուս դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, այնտեղ մրցում են իտալական «Ֆիորենտինան» և իսպանական «Բետիսը»:
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 28-ին լեհական Վրոցլավի քաղաքային ստադիոնում:
Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Չելսի» (Անգլիա) - «Յուրգորդեն» (Շվեդիա)` 1-0 (առաջին խաղը` 4-1) (տեսանյութ)
Կիրան Դյուսբրի-Հոլ, 38
Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


