Logo

ԿԼ. Օրվա արդյունքները, քառորդ եզրափակիչի մասնակիցները

02:13 / 14.03.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսին», անդալուզական «Բետիսը» և իտալական «Ֆիորենտինան» նվաճեցին ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր:

«Չելսին» պատասխան խաղում ևս հաղթեց դանիական «Կոպենհագենին»` 1-0: Խաղի միակ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Կիրնան Դյուզբերի-Հոլը:

«Բետիսը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով պարտության մատնեց պորտուգալական «Վիտորիա Գիմարայնշին»: Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2-2 հաշիվը:

«Ֆիորենտինան» էլ տանը 3-1 հաշվով հաղթեց հունական «Պանատինայկոսին», որին պարտվել էր 2-3:

Քառորդ եզրափակիչ դուրս եկան նաև շվեդական «Յուրգորդենը», լեհական «Յագելոնիան», ավստիական «Ռապիդը», սլովենական «Ցելյեն»:

Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Չելսի» (Անգլիա) - «Կոպենհագեն» (Դանիա)` 1-0 (առաջին խաղը` 2-1) (տեսանյութ)

Կիրնան Դյուզբերի-Հոլ, 55

«Վիտորիա Գիմարայնշ» (Պորտուգալիա) - «Բետիս» (Իսպանիա)` 0-4 (առաջին խաղը` 2-2) (տեսանյութ)

Սեդրիկ Բակամբու, 5, 20, Անտոնի, 58, Իսկո, 80

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Պանատինայկոս» (Հունաստան)` 3-1 (առաջին խաղը` 2-3) (տեսանյութ)

Քառորդ եզրափակիչի զույգերը.

«Բետիս» - «Յագելոնիա»

«Ցելյե» - «Ֆիորենտինա»

«Չելսի» - «Լեգիա»

«Յուրգորդեն» - «Ռապիդ»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ