Logo

ԿԼ. «Չելսի» - «Նոա» հանդիպման մրցավարները

00:56 / 06.11.2024Ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի «Չելսի» - «Նոա» հանդիպումը սպասարկելու են ավստրիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Քրիստիան-Պետրու Չոկիրկան, որին եզրերում կօգնեն Մաքսիմիլիան Վայսն ու Միքայել Օբրիցբերգերը։ Չորրորդ պաշտոնյան լինելու է Հարալդ Լեհները, իսկ տեսակրկնապատկերների VAR համակարգի պատասխանատուները` Ալան Կիյասն ու Յոզեֆ Սպուրնին։

Հիշեցնենք, որ «Չելսի» - «Նոա» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 7-ին, մեկնարկելու է Երևանի ժամանակով կեսգիշերին, լինելու է Fast Sports-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ